Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը Զապորոժիեի ուղղությամբ փորձել են ճեղքել ռուսական պաշտպանությունը. Շոյգու
Հունիսի ութի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը Զապորոժիեի ուղղությամբ փորձել են ճեղքել ռուսական պաշտպանությունը։ Այս մասին ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տելեգրամյան ալիքից։
՛՛Այսօր ժամը 01։30-ին Զապորոժյեի ուղղությամբ հակառակորդը 47-րդ մեքենայացված բրիգադի ուժերով (մինչև 1500 հոգի և 150 զրահամեքենա) փորձել է ճեղքել մեր պաշտպանությունը:
Հակառակորդը ժամանակին բացահայտվել է հետախուզական ուժերի կողմից, կանխարգելիչ հարված է հասցվել հրետանու, օդուժի և հակատանկային զինատեսակների միջոցով։
Չորս ուղղություններով հակառակորդը կանգնեցվել է և մեծ կորուստներով նահանջել։
Մարտը տևել է երկու ժամ: Արդյունքում հակառակորդը կորցրել է 30 տանկ, 11 հետևակի մարտական մեքենա, մինչև 350 անձնակազմ։ Այսպիսով՝ հակառակորդի հատուկ պատրաստված պահեստազորային ուժերն այս բեկումն իրականացնելու համար չեն կատարել իրենց խնդիրը։
Երեկվա մարտական գործողությունների օրը՝ հունիսի 7-ին, հակառակորդը կորցրել է անձնակազմից 945 մարդ, 33 տանկ, 28 հետևակի մարտական մեքենա, 38 զրահատեխնիկա, 3 Krab ինքնագնաց հրետանային կայանք և այլ զինատեսակներ՛՛,-նշված է ՌԴ ՊՆ տեղելգրամ ալիքում: