Թուրքիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում տիրող իրավիճակը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Սիբիգայի հետ: Այս մասին հայտնել են Թոյւրքիայի ԱԳՆ-ից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ վերջին զարգացումները և Սև ծովում անվտանգության հարցերը:
«(Ֆիդանի և Սիբիգայի) զրույցի ընթացքում դիտարկվել են ռուս-ուկրաինական հակամարտությանն առնչվող վերջին զարգացումները, ինչպես նաև Սև ծովում անվտանգության հարցերը»,-հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:
Ավելի վաղ Sabah պարբերականը հայտնել էր, որ թուրքական Mv Reyhan Sarı չորաբեռնատար նավը, որը ռուսական Տաման նավահանգստից ածուխ էր տեղափոխում թուրքական Տրապիզոն, Սև ծովում ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի մեկ անդամ, ևս երեք մարդ վիրավորվել է:



