հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գերմանիայում զինված հարձակման հետևանքով 5 թուրք է զոհվել

Գերմանիայում զինված հարձակման հետևանքով 5 թուրք է զոհվել

Փետրվարի 19-ի երեկոյան Գերմանիայի Հեսսեն քաղաքում գրեթե միաժամանակ զինված հարձակումներ են տեղի ունեցել երկու սրճարաններում։ Միջադեպի հետևանքով 11 մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ։ Զինված հարձակման զոհերի անուններն ու քաղաքացիությունը դեռ պաշտոնապես չի հրապարակվել, բայց ըստ թուրքական մամուլի՝ զոհվածներից 5-ը թուրքեր են։ Հայտնի է նաև, որ հարձակման թիրախ դարձած վայրերից մեկը նարգիլե –սրճանարն է, որը պատկանում է Թուրքիայի Քոնյա քաղաքից սերող մի թուրքի, գրում է Ermenihaber.am-ը։

Հարավային Հեսսենի ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել «Heumarkt» և «Kurt Schumacher» պողոտաների վրա գտնվող սրճարաններում։ Տեղական ժամանակով երեկոյան 10-ին գրանցված միջադեպից հետո ոստիկանությունը պարզել է հանցագործներից մեկի ինքնությունն ու հասցեն։ Ոստիկանության հատուկ ջոկատները մեկնել են տվյալ հասցե և այնտեղ 2 դի են հայտնաբերել։ Ըստ ոստիկանության տվյալների՝ մահացածները հարձակման մասնակից Տոբիաս Ռ․-ն ու նրա մայրն են։

  • Կիսվել: