Լավրովն ավելի քան 4 տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարի հետ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 4,5 տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարի հետ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ նշելով, որ հանդիպումը տևել է 20 րոպե:
Ինչպես հաղորդվում է՝ ՌԴ և Գերմանիայի ԱԳ նախարարների վերջին առերես հանդիպումը եղել էր 2022 թվականի հունվարի 18–ին Մոսկվայում, ուր ժամանել էր Անալենա Բերբոքը՝ փաստորեն ուկրաինական պատերազմի բռնկումից մոտ մեկ ամիս առաջ։
Հեռախոսազրույցի ձևաչափով էլ Գերմանիայի ու ՌԴ ԱԳ նախարարների վերջին շփումը եղել է 2022 թվականի առաջին ամիսներին։ Այսինքն, երկու երկրները արտգործնախարարների մակարդակով չեն շփվել արդեն ավելի քան չորս տարի։
Տեսանյութը՝ այստեղ:



