երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Գերմանիայում պաշտպանական ձեռնարկությունում պայթյուն է որոտացել

Գերմանիայում պաշտպանական ձեռնարկությունում պայթյուն է որոտացել

Գերմանիայում պայթյուն է որոտացել Diehl Defence պաշտպանական ձեռնարկության տարածքում, որը IRIS-Т հակաօդային պաշտպանության համակարգեր է արտադրում Ուկրաինայի համար, տեղեկացնում է Bild-ը։

«Այսօր առավոտյան ուժգին պայթյուն է տեղի ունեցել Տրոյսդորֆի Diehl Defense ձեռնարկությունում։ Երկու մարդ լուրջ վնասվածքներ է ստացել։ Գործի են դրվել փրկարարական ուղղաթիռներ, ոստիկանությունը և հրշեջ բրիգադներ»,-գրում է աղբյուրը:

 

  • Կիսվել: