կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Գերմանիան և Դանիան Ուկրաինային Leopard տանկերի նոր խմբաքանակ են մատակարարել 

Գերմանիան և Դանիան Ուկրաինային Leopard տանկերի նոր խմբաքանակ են մատակարարել 

Գերմանիան Դանիայի հետ համատեղ ծրագրի շրջանակներում Ուկրաինային Leopard 1 A5 ութ տանկ է փոխանցել, հայտնում է Գերմանիայի կառավարության կայքը:

Նշվում է նաև, որ, հաշվի առնելով նոր մատակարարումները, Բեռլինն ու Կոպենհագենն արդեն Ուկրաինայի Զինված ուժերի տրամադրության տակ են դրել այդ տիպի 58 տանկ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 25-ին Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Նիդերլանդները և Դանիան մինչև ամառվա վերջ 14 Leopard 2 տանկ կմատակարարեն Ուկրաինայի զինված ուժերին։

  • Կիսվել: