չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Գազայում պաղեստինցի զոհերի թիվը հատել է 29 հազարը

Գազայում պաղեստինցի զոհերի թիվը հատել է 29 հազարը

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը հասել է 29092-ի, տեղեկացնում է Aljazeera-ն։

Նշվում է, որ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 107 պաղեստինցի է զոհվել։

Ընդհանուր առմամբ տուժել է 69028 մարդ։

Հաղորդվում է նաև, որ իսրայելական ուժերը թույլ չեն տալիս շտապօգնության մեքենաներին հասնել որոշ վիրավորների և փլատակների տակ մնացած մարդկանց։

 

  • Կիսվել: