երկուշաբթի, նոյեմբեր 16
16 / 11 / 2026
ՏՀԿ արտգործնախարարները կոչ են անում ապահովել հումանիտար օգնության մուտքը Գազա

ՏՀԿ արտգործնախարարները կոչ են անում ապահովել հումանիտար օգնության մուտքը Գազա

Իսլամաբադում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների գագաթնաժողովը, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդվում է՝ ի թիվս այլ թեմաների, քննարկվել է նաև Գազայում տիրող իրավիճակը: Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել ապահովել հումանիտար օգնության մուտքը պաղեստինյան անկլավ:

Ըստ Իրանի արտգործնախարարի՝ գործընկերները նաև աջակցել են ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման երկօրյա ծրագրին, որով նախատեսվում է 48 ժամում Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսում, եթե Վաշինգտոնը կատարի Թեհրանի պահանջները:

Դրանց թվում են պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, իրանական նավահանգիստների շրջափակման ավարտ և իրանական ակտիվների ապասառեցում:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի պայմաններից մի քանիսը որակել էր որպես «վրդովեցուցիչ և ծիծաղելի»: Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ համաձայնության հասնելու անհրաժեշտություն չի տեսնում:

  • Կիսվել: