ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գազայի հատվածի վերահսկողությունը պետք է ստանձնեն պաղեստինցիները. Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական

Գազայի հատվածի վերահսկողությունը պետք է ստանձնեն պաղեստինցիները. Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Գազայի հատվածում նվազեցնել ռազմական գործողությունների ինտենսիվությունը և չվտանգել խաղաղ բնակչության կյանքը, հայտնում են ԶԼՄ-ները:

Նա ասել է, որ ամերիկյան կողմը կանի հնարավորը՝ նոր զինադադար հաստատելու համար:

Սալիվանը կրկին մեղադրել է ՀԱՄԱՍ-ին հակամարտության սրման հարցում և ընդգծել, որ շարժումը կարող է ավարտել պատերազմը՝ ազատելով պատանդներին և հրամայելով մարտիկներին վայր դնել զենքը։

Հանդիպումից հետո Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել է՝ Վաշինգտոնը համոզված է, որ Գազայի հատվածի վերահսկողությունը պետք է ստանձնեն պաղեստինցիները, և վստահեցրել, որ Իսրայելը նպատակ չունի օկուպացնել անկլավը: Սալիվանը հայտնել է նաև, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարության դեմ պայքարի նոր փուլ է սպասվում, և այն ժամանակ կպահանջի:

Հավելենք, որ Նեթանյահուն իր հերթին պնդել է՝ շարունակելու են ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը, քանի դեռ շարժումը չի ոչնչացվել:

  • Կիսվել: