երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է իսրայելական հարվածներից 28 775 զոհի մասին

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է իսրայելական հարվածներից 28 775 զոհի մասին

2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում իսրայելական հարվածներից  զոհվել է առնվազն 28 775 մարդ, ևս 68 552-ը վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով անկլավի Առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում հակամարտության զոհ է դարձել 112 մարդ, ևս 157-ը վիրավորվել է:

Իր հերթին Al Jazeera-ն, վկայակոչելով Գազայի հատվածի մեդիա գրասենյակի հայտարարությունը, նշում է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում զոհված լրագրողների թիվը հասել է 130-ի։

2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ, 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելն այդ հարձակումից հետո պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում։

  • Կիսվել: