ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
G7-ի երկրների նախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին. Ճապոնիայի ԱԳՆ

G7-ի երկրների նախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին. Ճապոնիայի ԱԳՆ

Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարներն ապրիլի 7-ին բանակցություններ կվարեն Բրյուսելում: Այդ մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ճապոնիայի ԱԳՆ-ին։

Նշվում է, որ ապրիլի 7-ին G7-ի երկրների նախարարները նախ Բրյուսելում առանձին բանակցություններ կունենան, որոնք կնախորդեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը նշանակված է նույն օրը: Ճապնիայի ԱԳՆ-ի ղեկավար Յոսիմասա Հայասին կմասնակցի երկու խորհրդակցություններին էլ:

Ընդգծվում է, որ Ճապոնիայի նախարարն առաջին անգամ կմասնակցի ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը դաշինքի կողմից հատուկ հրավերով:

Ծրագրվում է ամրապնդել համագործակցությունը Ճապոնիայի է ՆԱՏՕ-ի երկրների միջև ոչ միայն Ուկրաինայի իրադրության առնչությամբ, այլև բաց և ազատ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հայեցակագի կյանքի կոչման նպատակով։

  • Կիսվել: