շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ֆրանսիայի «Շինոն» ատոմակայանում հրդեհ է բռնկվել

Ֆրանսիայի «Շինոն» ատոմակայանում հրդեհ է բռնկվել

Ֆրանսիայի կենտրոնական մասում գտնվող «Շինոն» ատոմակայանում հրդեհ է բռնկվել, երկու էներգաբլոկների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, տեղեկացնում է France Bleu ռադիոկայանը:

Նշվում է, որ հրդեհը տարածվել է երրորդ էներգաբլոկում, որտեղ չճշտված պատճառներով բռնկվել է գլխավոր տրանսֆորմատորը, գործարկվել է հրդեհաշիջման համակարգը:

Հաղորդվում է նաև, որ կրակը մարվել է, բնակչության կամ շրջակա միջավայրի համար վտանգ չկա, քանի որ հրդեհը տեղի է ունեցել «միջուկային գոտուց դուրս»:

 

  • Կիսվել: