Ֆրանսիայ սինագոգի մոտ պայթյուն է տեղի ունեցել. ոստիկանությունը այն դիտարկում է որպես հրկիզման փորձ
Ֆրանսիայի Լա Գրանդ-Մոտ կոմունայում սինագոգի մոտ պայթյուն է տեղի ունեցել, որը ոստիկանությունը դիտարկում է որպես հրկիզման փորձ, տեղեկացնում է BBC–ն։
Նշվում է, որ երկու մեքենաներ են այրվել Բեթ Յակով սինագոգի մոտ:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը կատարվածը որակել է որպես ակնհայտ հանցավոր արարք։ Նա ի թվիթերյան էջում գրել է. «Ուզում եմ մեր հրեա համաքաղաքացիներին և քաղաքապետարանին հավաստիացնել, որ լիարժեք աջակցություն եմ հայտնում»:
Նախարարը նաև ընդգծել է, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ բացահայտելու հանցագործին: