երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Եվրոպական երկրները պետք է գնահատեն թմրանյութերի դեմ ԻԻՀ պայքարը. Իրան

Եվրոպական երկրները պետք է գնահատեն թմրանյութերի դեմ ԻԻՀ պայքարը. Իրան

Իրանի ՆԳ նախարարը հայտարարել է.«Եվրոպական երկրները պետք է շնորհակալություն հայտնեն Իրանին՝ թմրանյութերի դեմ պայքարի համար», գրում է parstoday.com-ը:

Երեքշաբթի օրը «Iran Press» գործակալության թղթակցին տված հարցազրույցում, Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին ասել է.«Երբ ԱՄՆ-ն ոտք դրեց Աֆղանստան, թմրանյութերի արտադրության ու արտահանման ծավալներն աճեցին, սակայն ոչ մի երկիր ոչ մի հանցագործության հարցում ԱՄՆ-ին պատասխանատու չի համարում»:

Շեշտելով որ Իրանը չպետք է միայնակ պատերազմի թմրանյութերի դեմ, Վահիդին հավելել է.«Մյուս երկրները նույնպես պետք է օգնեն մեզ այս հարցում և հնարավոր է մի հիմնադրամ ստեղծելով, օգնել թմրանյութերի դեմ պայքարող անձանց»:

Անդրադառնալով այն խնդրին, որ Իրանը աշխարհում էմիգրանտներին հյուրընկալող երկրորդ երկիրն է և Իրանում շուրջ 3.5 մլն. աֆղանստանցի փախստական է ապրում Վահիդին ասել է.«Իրանի սահմանները միշտ բաց են էմիգրանտների առջև»:

 

  • Կիսվել: