չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Եթե ԱՄՆ-ն հրաժարվի կատարել իր պարտավորությունները երկխոսության միջոցով, մենք պատրաստ ենք պատերազմի. Ղալիբաֆ

Եթե ԱՄՆ-ն հրաժարվի կատարել իր պարտավորությունները երկխոսության միջոցով, մենք պատրաստ ենք պատերազմի. Ղալիբաֆ

Պարսից ծոցում տեղի ունեցած վերջին միջադեպերը հրադադարի շուրջ փոխըմբռնման խախտում են, և Իրանը համապատասխան կերպով կպատասխանի դրանց: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, տեղեկացնում է Tehran Times-ը։

Նա, մասնավորապես, ասել է. «Վերջին խախտման ժամանակ թիրախավորվել են Բահրեյնում և Քուվեյթում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաները: Այս գործընթացը ցույց է տալիս, որ մենք լրջորեն ենք վերաբերվում Փոխըմբռնման հուշագրի իրագործմանը։ Մենք մասնակցում ենք բանակցություններին, սակայն եթե նրանք հրաժարվեն կատարել իրենց պարտավորությունները երկխոսության միջոցով, մենք պատրաստ ենք պատերազմի»:

Ղալիբաֆը հավելել է, որ Լիբանանում իրավիճակն այլ է, քանի որ Իսրայելը բռնազավթել է հարավի որոշ հատվածներ, թեև հուշագրի ստորագրումից հետո այնտեղ հարձակումները զգալիորեն նվազել են։

Նա նաև հավելել է, որ Իրանը դիվանագիտական աշխատանք է տանում հինգ պայմանների կատարման ուղղությամբ, որոնք անհրաժեշտ են համաձայնության հասնելուց հետո փաստաթղթի անհապաղ իրականացման համար։

  • Կիսվել: