հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ուժի եւ գիտության ինստիտուտը հպարտությամբ ճանապարհեց ներկա եւ ապագա չեմպիոններին

Ուժի եւ գիտության ինստիտուտը հպարտությամբ ճանապարհեց ներկա եւ ապագա չեմպիոններին

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի բակում տոնակատարություն է, շրջանավարտները` արդեն կայացած սպորտսմենները եկել են ավարտական դիպլոմների ստացման պաշտոնական արարողությանը:

Բալակալավրիատի շրջանավարտներից Ռաֆիկ Վարդանյանը փաստում է՝ ինստիտուտը տվել է մեծ պաշար, ինչը կօգնի բարձրակարգ սպորտսմեն դառնալուն եւ իր աշխատանքով նպաստելուն սպորտի զարգացմանը:

Մագիստրոսի կոչումով իստիտուտին հրաժեշտ տվող հայտնի մարզիչ Դանիել Հակոբյանն էլ փաստում է՝ ինստիտուտի աջակցությամբ իրենց սերունդը կրթության բարդույթների հետ զուգահեռ կարողացել է հաղթահարել նաև ժամանակի՝ գիտելիքների յուրացման, անհատի կայացման և տարաբնույթ այլ հարցերի հետ կապված մարտահրավերներ:

Ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանի համար եւս օրը լի է հակասական զգացողություններով` հույզեր,հպարտություն, կարոտ, բայց վստահ է, որ շրջանավարտների հետ կապը շարունակական է լինելու, զգացողություններս աննկարագրելի են՝ պատկերացրեք, ինչպես է տան մեծը ճանապարհում իր երեխաներին, այ այդ նույն զգացողություններն են այսօր։

Բարի երթ մաղթելով շրջանավարտներին՝ ռեկտորը տվեց թերեւս ամենագոտեպնդող խորհուրդը` «երբեք չհանձնվեք»: Ինստիտուտում այսօր ավարտական վկայականներ հանձնվեցինեց ոչ միայն ինստիտուտի շրջանավարտներին, այլև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի՝ «Սպորտուս» հենակետային քոլեջի շրջանավարտներին, քոլեջի ղեկավար Վարդան Թովմասյանը խոստովանում է չորս տարի առաջ, երբ բացում էին քոլեջը չէին էլ պատկերացնում, որ այն այսքան մեծ պահանջարկ կվայելի, եւ ահա այսօր արդեն առաջին շրջանավարտներին են ճանապարհում դեպի նոր կյանք, որոնց մեջ այլեւս կայացած, աշխարահռչակ չեմպիոններ են:

Ինստիտուտը իր սաներին ճանանարհեց բարձր տրամադրությամբ՝ երաժշտական նոտաների ներքո։

  • Կիսվել: