Թեհրանի և Նյու Դելիի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Փեզեշքիան
Հեռախոսազրույց են ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, հայտնել են Իրանի ԱԳՆ-ից, տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանի և Նյու Դելիի միջև համագործակցության մեծ ներուժ կա։
Իր հերթին Մոդին վերահաստատել է Հնդկաստանի աջակցությունը խաղաղության հաստատմանը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



