Երուսաղեմը պատկանում է Թուրքիային․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի ակնարկել է, որ Երուսաղեմը պատկանում է Թուրքիային՝ վկայակոչելով Օսմանյան կայսրության կողմից քաղաքի վերահսկողությունը ժամանակակից շրջանում:
«Այս քաղաքում, որը մենք ստիպված էինք լացելով լքել Առաջին աշխարհամարտի տարիներին, դեռ հնարավոր է հանդիպել օսմանյան հետքերի: Այնպես որ, Երուսաղեմը մեր քաղաքն է, քաղաք է մեզանից»,- ասել է Էրդողանը թուրք օրենսդիրներին Անկարայում կայացած քաղաքական ելույթի ժամանակ: «Մեր առաջին քիբլան (իսլամում աղոթքի ուղղությունը) ալ-Աքսան և Երուսաղեմի ժայռի գմբեթը մեր հավատքի խորհրդանշական մզկիթներն են: Բացի այդ՝ այս քաղաքում են քրիստոնեության և հուդայականության սուրբ վայրերը»:
Օսմանյան կայսրությունը ղեկավարում էր Երուսաղեմը 1516-1917 թվականներին: Ժամանակակից Թուրքիան՝ նրա իրավահաջորդ պետությունը, երկար ժամանակ շեշտում էր իր հարատև կապը սուրբ քաղաքի հետ` պարբերաբար դատապարտելով Իսրայելի կողմից այն «հուդայացնելու» ենթադրյալ ջանքերը և ԱՄՆ-ի վարչակազմի կողմից 2017 թ. դեկտեմբերին այն որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը:
Երուսաղեմը երկրի հիմնադրումից ի վեր եղել է Իսրայելի մայրաքաղաքը, և հրեա ժողովուրդը հազարամյակների պատմություն ունի, որն ապացուցվում է հնագիտական գտածոներով:
Թուրքիայի խորհրդարանի նոր օրենսդրական նստաշրջանի բացմանը երկար ելույթի ժամանակ Էրդողանը մի քանի րոպե ողբացել է Երուսաղեմի ճակատագրի և պաղեստինցիների ծանր վիճակի համար:
«Մեկ այլ ճգնաժամ, որին մեր երկիրն ու ազգը հետևում են, Իսրայելի ճնշումն է պաղեստինցիների նկատմամբ և անտարբեր գործելակերպը, որը անտեսում է Երուսաղեմի գաղտնիությունն ու անվտանգությունը»,- նշել է նա իր խոսքի ավարտին:
«Երուսաղեմի հարցը մեզ համար սովորական աշխարհաքաղաքական խնդիր չէ: Առաջին հերթին հին քաղաքի ներկայիս ֆիզիկական տեսքը, որը Երուսաղեմի սիրտն է, կառուցել է Սուլեյման Հոյակապը, շուկայով և բազմաթիվ շենքերով: Մեր նախնիները դարեր շարունակ իրենց հարգանքն են ցուցաբերել՝ բարձր գնահատելով այս քաղաքը»:
Թուրքիայի առաջնորը շարունակելով ասում էր, որ պաղեստինցի ժողովուրդը Երուսաղեմում ապրում է «հազարամյակներ», բայց բռնազավթված և ոտնահարված էին նրանց իրավունքները:
«Մենք պատիվ ենք համարում մեր երկրի և ազգի անունից արտահայտել ճնշված պաղեստինյան ժողովրդի իրավունքները յուրաքանչյուր հարթակում, քանի որ նրա հետ ապրել ենք դարեր շարունակ»,- ասել է նա:- Այս ըմբռնումով մենք կհետևենք և՛ պաղեստինյան գործին, և՛ Երուսաղեմի գործին մինչև վերջ»:
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել Էրդողանի ճառը: