շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Երկիրը չենք թողնի այս մարդկանց ձեռքերում․ Մբապեն կոչ է արել մասնակցել Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններին

Երկիրը չենք թողնի այս մարդկանց ձեռքերում․ Մբապեն կոչ է արել մասնակցել Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններին

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կոչ է արել իր երկրի քաղաքացիներին գնալ խորհրդարանական ընտրություններին, գրում է armsport.am-ը:

«Սա իսկապես հրատապ է։ Քվեարկելու գնալն ավելի կարևոր է, քան երբևէ. մենք չենք կարող երկիրը թողնել այս մարդկանց ձեռքերում։ Մենք տեսանք արդյունքները, դրանք աղետալի են»,- Մբապեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում անցկացվել է երկրի խորհրդարանի ընտրությունների առաջին փուլը, որում հաղթել են գործող կառավարության հակառակորդները՝ Մարին Լը Պենի կուսակցությունը։

Մբապեն ավելի վաղ կոչ էր արել Ֆրանսիայի քաղաքացիներին ընտրություններում քվեարկել Լը Պենի գլխավորած կուսակցության դեմ։

  • Կիսվել: