երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Էրդողանն ու Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Էրդողանն ու Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Ըստ թուրքական կողմի տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։

Հաղորդվում է նաև, որ Էրդողանը նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը գոհունակություն է առաջացնում, նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ բոլոր աջակցությունը ցուցաբերել այս գործընթացի խաղաղ ավարտի համար։

Թուրքիայի նախագահը նաև կարևորել է տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումը՝ ընդգծելով, որ Անկարան շարունակելու է ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ։

 

  • Կիսվել: