երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԵՄ-ն դեմ չէ, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրի

ԵՄ-ն դեմ չէ, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրի

Եվրամիությունն աջակցում է Ուկրաինային ինքնապաշտպանության համար զինամթերքներ, մասնավորապես՝ կասետային ռումբեր տրամադրելուն, որոնք ԱՄՆ-ն կուղարկի հանրապետությանը։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին:

Նա, մասնավորապես, նշել է. «Դա Ուկրաինա զինամթերքներ մատակարարող երկրների հարցն է։ Բայց ընդհանուր առմամբ մենք աջակցում ենք Ուկրաինային զինամթերքներ տրամադրելուն ինքնապաշտպանության համար»։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Սպիտակ տունը հայտարարել էր Ուկրաինային կասետային զինամթերքներ տրամադրելու մասին։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ Վաշինգտոնում խոստովանել են, որ կասետային ռումբերի օգտագործումն Ուկրաինայում վտանգներ է պարունակում խաղաղ բնակչության համար։

Այդ նույն օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացրել էր, որ Ուկրաինայի ԶՈւ-ին կասետային զինամթերքներ տրամադրելու որոշումը ընդունվել է, քանի որ նրանց սովորական ականներն սպառվել են։

  • Կիսվել: