ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵՄ երկրները կամավոր կկրճատեն գազի սպառման ծավալները

ԵՄ երկրները կամավոր կկրճատեն գազի սպառման ծավալները

Եվրամիության երկրները համաձայնել են կամավոր կրճատել գազի սպառման ծավալները։ Այս մասին ստորագրվել է փաստաթուղթ, համաձայն որի՝ օգոստոսից մինչև մարտ Եվրամիությունն առնվազն 15 տոկոսով կկրճատի գազի սպառումը։

Ինչպես նշված է Եվրամիության հաղորդագրության մեջ՝ ձմռան նախաշեմին գազի սպառման կրճատումը նպատակ ունի նախապատրաստվել ռուսական գազամատակարարումների հնարավոր ընդհատումներին, քանի որ Մոսկվան էներգակիրները որպես զենք է օգտագործում։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին ՛՛Գազպրոմը՛՛ հայտարարեց գազատարի վրա ևս մեկ տուրբինի աշխատանքի դադարեցման մասին՝ պատճառաբանելով վերանորոգելու անհրաժեշտությունը։

  • Կիսվել: