ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դնեպր գետն իր սովորական հունի մեջ կմտնի մինչև հունիսի 16-ը. Սալդո

Դնեպր գետն իր սովորական հունի մեջ կմտնի մինչև հունիսի 16-ը. Սալդո

Դնեպր գետն իր սովորական հունի մեջ կմտնի մինչև հունիսի 16-ը: Այս մասին այսօր հայտնել է Խերսոնի շրջանի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն:

Նշենք, որ Ռուսաստանի կողմից վերահսկվող Դնեպրի ձախ ափին գտնվող Նովայա Կախովկայում ջրի մակարդակը նվազել է 3 մ-ով՝ հասնելով 7 մ-ի: Այլ բնակավայրերում ևս նկատվում է ջրի մակարդակի նվազում:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ հունիսի 10-ի առավոտվա դրությամբ հեղեղված տարածքներից տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ, այդ թվում՝ 235 երեխա: Ավելի քան 1700 տարհանվածներ բնակություն են հաստատել ժամանակավոր տեղակայման կետերում, 32 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կիսվել: