կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Նովայա Կախովկայում ջրի մակարդակը նվազում է

Նովայա Կախովկայում ջրի մակարդակը նվազում է

Խերսոնի մարզի Նովայա Կախովկա քաղաքում ջրի մակարդակը շարունակում է իջնել՝ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի գնդակոծումից հետո, լրագրողներին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչությունից։

«Նովայա Կախովկայում ջրի մակարդակը իջել է 1,3 մետրով»,- ասել է նախարարության ներկայացուցիչը։

Հունիսի 6-ի գիշերը գնդակոծվել էր Կախովսկայա հիդրոէլեկտրակայանը, կայանի վերին հատվածը ավերվել էր, ջրամբարի ամբարտակը անվնաս էր մնացել։ Ջրի չկարգավորված հոսք է առկա։ Սկսվել է խաղաղ բնակչության տարհանումը երեք շրջաններից։

Կիևի ռեժիմի կողմից Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ռմբակոծության նպատակներից մեկը Ղրիմը ջրից զրկելն է, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

  • Կիսվել: