հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Չինաստանում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքերի վրա. կա հինգ զոհ

Չինաստանում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքերի վրա. կա հինգ զոհ

Չինաստանում վթարի է ենթարկվել օդերևութաբանական ծառայության ինքնաթիռը, որում եղել է 5 աշխատակից, գրում է  korrespondent.net-ը:

Նշվում է, որ ինքնաթիռը ընկել է Ցզիան քաղաքի բնակելի շենքերի վրա:
 
Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են: Վթարի արդյունքում վիրավորվել է նաև տեղի 1 բնակիչ: Նա հոսպիտալացվել է,  կյանքին վտանգ չի սպառնում: Վթարի հետևանքով վնասվել է նաև 3 բնակելի շենք:
 
Ինչպես հաղորդվում է՝ Beechcraft B300 King Air 350 ինքնաթիռը պլանային թռիչք էր իրականացնում անձրևային ամպերի հետազոտման նպատակով:
 
Փրկարարները հայտնաբերել են բոլոր զոհերի մարմինները: Այժմ պարզվում են աղետի պատճառները:

  • Կիսվել: