երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Այս մոտեցումն է պատճառը, որ մեր երկրում գյուղատնտեսությունը շեշտակի անկում է ապրում, ունենք մինչև 10% անկման տվյալներ. Նարեկ Կարապետյան

Այս մոտեցումն է պատճառը, որ մեր երկրում գյուղատնտեսությունը շեշտակի անկում է ապրում, ունենք մինչև 10% անկման տվյալներ. Նարեկ Կարապետյան

«Գյուղատնտեսական հողերի ոռոգման համակարգերի հետ կապված կան լուրջ խնդիրներ, բայց ամենամեծ խնդիրն ընդհանուր այս պրոցեսը մեկ մարմնի՝ Գյուղատնտեսության նախարարության տակ հավաքելն է, քանի որ  մեր հանրության նշանակալի մասը, բնակվում է գյուղերում»,-Աժ-ում «Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՏԿԵ փոխնախարար Առնակ Ավետիսյանին դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նա հարցրեց, թե արդյոք փոփոխություներ կլինեն, որի արդունքում վերջապես Հայաստանում կլինի գյուղատնտեսության նախարարություն, կամ կմիանա նախարարություններից բյուջեով ամենափոքրի հետ։

Կարապետյանը փաստեց, որ Գյուղատնտեսության նախարարության ստեղծումը կծառայի գյուղատնտեսական հողի խոշորացման, կառավարմանը և այդ ոլորտում իրականացվող բարեփոխումներին։

Նարեկ Կարապետյանը  արձագանքեց՝ հավելելով. «Կարծում եմ՝ այս մոտեցումն է պատճառը, որ մեր երկրում գյուղատնտեսությունը շեշտակի անկում է ապրում, ունենք մինչև 10% անկման տվյալներ, իսկ օր առաջ մոտեցման փոփոխությունը բերելու է այդ անկման կառավարմանը»։

Կարապետյանը հորդորեց նախարարությունը բացել և 1-2 տարում կտեսնեն արդյունքը, եթե մնան իշխանության, իսկ այսօր գյուղացիները հսկայական կորուստներ են կրում։

«Ոռոգումը խնդիրներից մեկն է, մթերումը՝ մեկ այլ և չկա մարմին, որ այն համակարգի»,-ասաց Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Առնակ Ավետիսյանն ասաց, որ հողային և ջային ռեսուրսների համատեղ կառավարման միասնական քաղաքականության մշակման փոփոխությունը մեծապես կնպաստի գյուղատնտեսության ոլորոտւմ քաղաքականության մշակմանը, որը կառավարության առաջնահերթ քաղաքականություններից մեկը։

  • Կիսվել: