Նաիրի Հունանյանը վերաքննիչ բողոք չի ներկայացրել. վստահ եմ՝ բերել է այդ բողոքը, ուղղակի օրվա իշխանությունները վտանգավոր են համարել դրա հրապարակայնությունը. Ջհանգիրյան
Հայտնաբերեցի մի բան՝ Նաիրի Հունանյանը վերաքննիչ բողոք չի ներկայացրել։ Այդ կենդանին, որ իրեն ներկայացնում էր Հայաստանի փրկիչ, 2003-ին առաջադրվում էր որպես նախագահի թեկնածու, իր ցմահ դատապարտման դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք չի բերում, ասել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը
«Վստահ եմ՝ բերել է այդ բողոքը, ուղղակի այդ բողոքն այնպիսի բաներ է պարունակել, որ օրվա իշխանությունները վտանգավոր են համարել դատարանում էդ բողոքի հրապարակայնությունը, քննությունը վերաքննիչ ատյանում»,- ասել է նա:



