Չինաստանի ռազմածովային ուժերի հետազոտական նավը մտել է Ճապոնիայի տարածքային ջրեր
Այսօր առավոտյան Չինաստանի ռազմածովային ուժերի հետազոտական նավը մտել է Ճապոնիայի տարածքային ջրեր Կուտինոերաբու կղզուց արևմուտք, հայտնել է Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ նավը ջրից դուրս է եկել մոտ երկու ժամ անց, տեղեկացնում է NHK հեռուստաալիքը:
Նշվում է, որ այդ կապակցությամբ երկրի ԱԳՆ է կանչվել ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին բողոք է ներկայացվել։
Տոկիոյում վերլուծում են չինական կողմի նպատակները Նշվում է, որ նման հետազոտական նավերը կարող են տվյալներ հավաքել ծովի հատակի և ջրի ջերմաստիճանի մասին, որոնք կարող են օգտագործվել սուզանավերի նավիգացիայի համար: