Չեղարկվել են «Ֆորմուլա-1»-ի՝ Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի Գրան պրիի փուլերը
Formula-1-ի՝ ապրիլին նախատեսված երկու փուլերը՝ Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում անցկացվելիք Գրան պրիները, պաշտոնապես չեղարկվել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնել են Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայից։
Ինչպես ասված է հայտարարության մեջ՝ դիտարկվել են մի քանի այլընտրանքային տարբերակներ, սակայն վերջնականապես որոշվել է ապրիլին փոխարինող մրցափուլեր չանցկացնել։
Չեղարկվել են նաև Formula 2-ի, Formula 3-ի և F1 Academy-ի փուլերը։ Չեղարկման որոշումն ընդունվել է համաձայնեցմամբ ֆեդերացիայի և համապատասխան պրոմոութերների հետ։
«Բահրեյնը և Սաուդյան Արաբիան չափազանց կարևոր են մեր մրցաշրջանի էկոհամակարգի համար, և ես հույս ունեմ վերադառնալ այդ երկու երկրներ, երբ դա հնարավոր դառնա»,-ասել է Ֆեդերացիայի նախագահ Մոհամմեդ Բեն Սուլայեմը:
Արդյունքում՝ մրցաշրջանի համար նախատեսված 24 մրցումներից կկայանա 22-ը։ Մարտի 27-29-ը Գրան պրիի փուլը կանցկացվի Ճապոնիայում, իսկ չեղարկված ապրիլյան փուլերից հետո հաջորդ մրցումը տեղի կունենա մայիսի 3-ին Մայամիում։


