երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բլինքենը հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության ևս 325 միլիոն դոլարի փաթեթը

Բլինքենը հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության ևս 325 միլիոն դոլարի փաթեթը

Միացյալ Նահանգների վարչակազմը Ուկրաինային ուղարկում է 325 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթ՝ հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված արկերով։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տարածած գրավոր հայտարարության մեջ։

Ինչպես ընդգծել է Բլինքենը, փաթեթը «ներառում է հակաօդային պաշտպանության լրացուցիչ զինամթերք, որը կօգնի ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը»։ Նրա խոսքով, զենքն ու տեխնիկան «կմատակարարվեն Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության ռեզերվներից»։

  • Կիսվել: