հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բելգիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ուկրաինան

Բելգիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ուկրաինան

Բելգիայի ԱԳՆ-ն Ուկրաինայի տարածքում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել երկիրը՝ չերաշխավորելով քաղաքացիների տարհանման հնարավորությունը իրավիճակի սրման դեպքում։ Այս մասին հայտարարություն է տարածել Բելգիօայի արտաքին քաղաքական գերատեսչությունը: 

«Ուկրաինայի ողջ տարածքում կտրականապես խորհուրդ չեն տրվում ուղևորությունները: Խստորեն խորհուրդ է տրվում լքել երկիրը այն քաղաքացիներին, ովքեր ներկայումս գտնվում են Ուկրաինայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 

«2021 թվականի նոյեմբերից ի վեր Ուկրաինայի՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին լարվածությունն աճում է, իրավիճակը ծայրաստիճան անկանխատեսելի է, և խորհուրդ ենք տալիս տեղյակ լինել տեղում տիրող իրավիճակին»,- նշել է նախարարությունը: 

«Պետք է հաշվի առնել, որ իրավիճակի հանկարծակի վատթարացման դեպքում Ուկրաինայում կարող են խաթարվել կապը, այդ թվում՝ հեռախոսը և ինտերնետը: Դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ օդանավակայանների շահագործման վրա և խոչընդոտել օդային երթևեկությանը», - ասվում է հաղորդագրության մեջ: 

Բելգիայի ԱԳՆ-ն նաև զգուշացնում է քաղաքացիներին, որ Ուկրաինայում իրավիճակի վատթարացման դեպքում տարհանումը չի կարող երաշխավորվել, ուստի խորհուրդ է տրվում լքել երկիրը, քանի դեռ դա հնարավոր է։

  • Կիսվել: