Բայդենը երկարաձգել է Թուրքիայի դեմ 2019-ին սահմանված պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարացրել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2019-ին, գրում է ermenihaber.am-ը:
Բայդենի հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում խոչընդոտում են «Իսլամական պետություն» ԻՊ-ի ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին, ինչպես նաև սպառնալիք են ստեղծում քաղաքացիական անձանց համար։ Նաև նշվում է, որ Թուրքիայի գործողությունները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2019թ. պատժամիջոցների համար պատճառ էին դարձել սիրիացի քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները։
Պատժամիջոցների տակ էին ընկել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: