Այս տարի մեծ մասշտաբներով ռազմական օգնություն կցուցաբերենք. Հարավային Կորեայի նախագահը՝ Զելենսկիին
Կորեայի Հանրապետությունը 2023 թվականին Ուկրաինային ոչ մահացու բնույթի ռազմական օգնություն կմատակարարի ավելի մեծ ծավալով, քան 2022 թվականին:: Այս մասին Կիևում կայացած գագաթնաժողովի արդյունքներով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կորեայի Հանրապետությունը կշարունակի Ուկրաինային անհրաժեշտ ռազմական օգնություն ցուցաբերել: Այս տարի մեծ մասշտաբներով ռազմական օգնություն կցուցաբերենք՛՛: