կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱԹՍ-ով գրոհի փորձ Սանկտ Պետերբուրգում՝ նավթավերամշակման գործարանի վրա

ԱԹՍ-ով գրոհի փորձ Սանկտ Պետերբուրգում՝ նավթավերամշակման գործարանի վրա

Հունվարի 31-ի գիշերը Սանկտ Պետերբուրգում անօդաչու թռչող սարք է ընկել Невский мазут նավթավերամշակման գործարանի վրա, հատնում են ռուսական ԶԼՄ-ները:

Ենթադրվում է, որ Ս-400 զենիթահրթիռային համակարգն անօդաչու սարքը խոցել էր Կոլպինոյի վրայով թռչելու ժամանակ, բայց ոչ ամբողջությամբ։ Ավելի ուշ այն ընկել է գործարանի վրա, որին հետևել է ուժեղ պայթյուն, ապա հրդեհ է բռնկվել, վնասվել են մոտակա շինություններն ու կայանած մեքենաները:

Իրավիճակի վերաբերյալ ՌԴ ՊՆ-ից պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։ Գործակալությունն ավելի վաղ հայտնել էր միայն հունվարի 31-ի գիշերը Պսկովի շրջանի երկնքում խփված անօդաչու թռչող սարքի մասին։

 

  • Կիսվել: