ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Արխանգելսկոյե գյուղին Ուկրաինայի հասցրած հարվածի հետևանքով երեխա է զոհվել

Արխանգելսկոյե գյուղին Ուկրաինայի հասցրած հարվածի հետևանքով երեխա է զոհվել

Շեբեկինոյի քաղաքային օկրուգի Արխանգելսկոյե գյուղում Ուկրաինայի ԶՈւ–ի գնդակոծության հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում` մեկ երեխա, հայտնել է Ռուսաստանի Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

Նա իր տելեգրամյան ալիքում, մասնավորապես, գրել է. «Գյուղը հայտնվել է Ուկրաինայի ԶՈւ–ի գնդակոծության տակ։ Թշնամու հարվածից խաղաղ բնակիչներ են զոհվել` երկու մեծահասակ և մեկ դեռահաս։ Սա անդառնալի կորուստ է բոլորիս համար։ Ցավակցություններս եմ հայտնում»,-:

Նախնական տվյալներով` երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել, որոնցից մեկը երեխա է։

«Շտապօգնության բրիգադն այժմ ականապայթյունային և տարբեր բեկորային վնասվածքներով տղային տեղափոխում է մարզի մանկական կլինիկական հիվանդանոց։ Տղամարդուն` ազդրի բեկորային և կրծքավանդակի վնասվածքներով, տեղափոխում են մարզի կլինիկական հիվանդանոց»,-գրել է մարզպետը։

Նա նշել է, որ տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները, հետևանքների մասին տեղեկությունը ճշտվում է։

  • Կիսվել: