կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Արևմուտքից է կախված, թե արդյոք Ուկրաինան գոյատևելու՞ է որպես պետություն․ Ստոլտենբերգ

Արևմուտքից է կախված, թե արդյոք Ուկրաինան գոյատևելու՞ է որպես պետություն․ Ստոլտենբերգ

Արևմուտքից է կախված, թե արդյոք Ուկրաինան գոյատևելու է որպես պետություն։ Այս մասին Օսլոյում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է Reuters-ը:

Ստոլտենբերգը, մասնավորապես, ասել է. «ՆԱՏՕ-ն լրջորեն քննարկում է Ուկրաինայի կողմից հեռահար հրթիռների կիրառումը, որպեսզի Կիևը հնարավորություն ունենա հասնելու ՌԴ-ի տարածքում ռազմական թիրախներին։

ՆԱՏՕ-ի շրջանակներում այս թեմայի շուրջ քննարկում կա... Կարևոր է, որ Ուկրաինան հնարավորություն ունենա հասնելու Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին»:

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան «շատ բանի է հասել» Ռուսաստանի Կուրսկի շրջանում գործողության ընթացքում։

 

  • Կիսվել: