երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Անպայման պատասխան կլինի․ Զելենսկին անդրադարձել է Օդեսայի նոր հրետակոծությանը

Անպայման պատասխան կլինի․ Զելենսկին անդրադարձել է Օդեսայի նոր հրետակոծությանը

«Ռուսական չարիքին արդարացում չի կարող լինել»: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Օդեսայի նոր հրետակոծությանը:

«Հրթիռներ ընդդեմ խաղաղ քաղաքների, բնակելի շենքերի, տաճարի… Ռուսական չարիքին արդարացում չի կարող ունենալ։ Ինչպես միշտ չարը պարտվում է։ Իսկ Օդեսայի համար ռուս ահաբեկիչներին անպայման պատասխան կլինի: Նրանք կզգան այս արձագանքը։ Այս վերջին ահաբեկչությունից տուժածներին օգնություն է ցուցաբերվում։ Ես երախտապարտ եմ բոլորին, ովքեր օգնում են մարդկանց, և բոլոր նրանց, ովքեր մտքեր ու զգացմունքներ ունեն Օդեսայի հետ։ Մենք կհաղթահարենք սա: Մենք խաղաղությունը հետ ենք բերելու, և դրա համար հարկավոր է հաղթել ռուսական չարիքին»,- գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում։

  • Կիսվել: