ԱՄՆ-ն Ուկրաինային օգնության նոր փաթեթ կհատկացնի
ԱՄՆ-ն Ուկրաինային օգնության նոր փաթեթ է հատկացնում: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Քիրբին, մասնավորապոես, նշել է. «Պաշտպանության նախարարությունը հայտարարում է պաշտպանական օգնության զգալի փաթեթի մասին՝ Ուկրաինայի երկարաժամկետ պաշտպանական կարողություններին աջակցելու համար»։
Նա նաև ասել է, որ 200 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է անհրաժեշտ՝ Ուկրաինայի անվտանգության կարևոր կարիքները բավարարելու համար: