երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
ԱՄՆ-ն մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա. Միլլեր

ԱՄՆ-ն մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա. Միլլեր

ԱՄՆ-ը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Միլլերը, մասնավորապես, ասել է. «Մենք շատ հստակ ասել ենք, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ մասնակցել այս պատերազմին։ Մենք չենք պատրաստվում ուղարկել մեր զորքերը»:

Նա, սակայն, միևնույն ժամանակ հավելել է, որ ամերիկյան կողմը մտադիր է շարունակել աջակցել Կիևին և նրան զենք ուղարկել։

  • Կիսվել: