հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱՄՆ-ն հայտարարել է նոյեմբերի վերջին թմրաբիզնեսի դեմ լայնածավալ ռազմական գործողություն մեկնարկելու մասին

ԱՄՆ-ն հայտարարել է նոյեմբերի վերջին թմրաբիզնեսի դեմ լայնածավալ ռազմական գործողություն մեկնարկելու մասին

ԱՄՆ-ն նոյեմբերի վերջին կսկսի լատինամերիկյան կարտելների դեմ «Հարավային նիզակ» լայնածավալ գործողությունը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Նշվում է, որ գործողության մեջ կներառվեն մեծ թվով հարձակողական և հետախուզական անօդաչու թռչող սարքեր և նավակ-դրոններ։

«Հարավային նիզակ» գործողությունը թմրավաճառներին դուրս է կմղի մեր կիսագնդից և կպաշտպանի հայրենիքը թմրանյութերից, որոնք սպանում են մեր ժողովրդին»,-սոցցանցի իր էջում գրել է Հեգսեթը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ն 19 հարված է հասցրել Կարիբյան ավազանում և Խաղաղ օվկիանոսում գտնվող 20 մոտորանավակի, որոնք, ըստ ամերիկյան հետախուզության, թմրանյութեր էին տեղափոխում: Հարվածների արդյունքում սպանվել է 75 թմրաահաբեկիչ:

  • Կիսվել: