հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին ավտոմեքենա է պայթել, կան զոհեր. միջադեպը դիտարկվում է որպես ահաբեկչություն

ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին ավտոմեքենա է պայթել, կան զոհեր. միջադեպը դիտարկվում է որպես ահաբեկչություն

ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին հզոր պայթյուն է որոտացել, հայտնել են տեղի իշխանություններն ու ու ՀԴԲ-ն, տեղեկացնում է ABC News-ը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Նիագարայի ջրվեջի վրայով անցնող կամրջի վրա. պայթյունից հետո կամուրջը փակվել է:

Ինչպես հայտնել են Նիագարա Ֆոլսի քաղաքապետարանից՝ միջադեպը, որը տեղի է ունեցել կամրջի ամերիկյան հատվածում, կապված է մեքենայի հետ։ Դեպքի վայրում ծուխ է նկատվում, վնասվածքներ են արձանագրվել սահմանային անցակետի տարածքում։

Ավելի ուշ Fox News հեռուստաալիքը հայտնել է, որ ՀԴԲ-ն հետաքննում է կամրջի վրա ականապատ մեքենայի պայթյունի միջադեպը։ Այն դիտարկվում է որպես ահաբեկչություն։

Հաղորդվում է, որ մեքենայում գտնվող երկու մարդ զոհվել է, իսկ սահմանապահ ծառայության աշխատակիցներից մեկը՝ վիրավորվել։

հայտնի է նաև, որ մեքենան ԱՄՆ-ից գնում էր դեպի Կանադա:

  • Կիսվել: