երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
ԱՄՆ բանագնացը Սիրիային ու Լիբանանին Իսրայելի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու կոչ է արել

ԱՄՆ բանագնացը Սիրիային ու Լիբանանին Իսրայելի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու կոչ է արել

Իսրայելաիրանական պատերազմը նոր ճանապարհ է բացում Մերձավոր Արևելքի համար, ուստի Սիրիան և Լիբանանը պետք է խաղաղության համաձայնագրեր կնքեն Իսրայելի հետ: Այս մասին թուրքական պետական ​​«Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Սիրիայում ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը։

Նա, մասնավորապես, ասել է. «Նախագահ (Ահմեդ) ալ-Շարաան հստակեցրել է, որ ատելություն չի տածում Իսրայելի հանդեպ և որ խաղաղություն է ուզում այս սահմանին։ Կարծում եմ՝ նույնը կպատահի նաև Լիբանանի հետ։ Անհրաժեշտ է համաձայնագիր կնքել Իսրայելի հետ»:

Հիշեցնենք, որ Իսրայելը դեռևս պարբերաբար ռմբակոծում է Սիրիան և Լիբանանը:

 

  • Կիսվել: