ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Աֆղանստանցի փախստականների հոսքը կանխելու համար Թուրքիան Իրանի հետ սահմանին բետոնե պատ է կառուցել

Աֆղանստանցի փախստականների հոսքը կանխելու համար Թուրքիան Իրանի հետ սահմանին բետոնե պատ է կառուցել

Թուրքական ժանդարմերիան, Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները և ոստիկանության հատուկ ջոկատայինները թուրք-իրանական սահմանին շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում՝ կանխելու Իրանի տարածքով աֆղանստանցի փախստականների մուտքը Թուրիքա, տեղեկացնում է Անադոլուն:

Նշվում է, որ Թուրիքայի Վան նահանգում, որտեղ գտնվում է Իրանի հետ սահմանի ամենաերկար հատվածը, խիստ միջոցներն են ձեռնարկվել: Սահմանային այդ հատվածում արդեն կառուցվել է 6 կմ մոդուլային բետոնե պատ: Պատի մնացած հատվածի շինարարությունը շարունակվում է:

Թուրք-իրանական սահմանի թուրքական հատվածում տեղակայված են զրահապատ մեքենաներ, ջերմային տեսանկարահանող սարքեր, հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքեր:

  • Կիսվել: