կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներն Իրանում են՝ հետաքննություն անցկացնելու համար

ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներն Իրանում են՝ հետաքննություն անցկացնելու համար

ԱԷՄԳ-ի աշխատակիցները երեքշաբթի մեկնել են Թեհրան եւ սկսել իրենց հետաքննությունը, ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամադ Էսլամին, տեղեկացրել է Mehr-ը։

«Փոխգործակցության եւ համակարգման շնորհիվ մենք միշտ փորձում ենք խուսափել նոր երկիմաստությունից գործակալության հետ համագործակցության գործընթացում»,- ընդգծել է Էսլամին։

Մեկնաբանելով  Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման հնարավորությունը՝ Էսլամին քննադատել է մյուս կողմերի մոտեցումը, որոնք իրենց պարտավորությունները չեն կատարում։

ԳՀՀԾ-ի հիմնական կողմերը չեն կատարել իրենց պարտավորությունները, մասնավորապես՝ ամերիկացիները չեն համագործակցել եւ թույլ չեն տվել մյուսներին համագործակցել, ընդգծել է նա։

Իրանի Իսլամական Հանրապետության համար անընդունելի է պարտավորությունների միակողմանի կատարումը, ավելացրել է նա։

Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել էր, որ գիտե Իրանում ուրանի հարստացման մասին եւ անհրաժեշտության դեպքում կտեղեկացնի Կառավարիչների խորհրդին։

Մինչ այդ Իրանը քննադատել էր ԱԷՄԳ-ին միջուկային օբյեկտներից մեկում խախտումների մասին ոչ հավաստի զեկույցի համար։

Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան Իրանին կոչ են արել կատարել պարտավորությունները։

Այս մասին նշվել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած համատեղ հայտարարությունում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վերաբերյալ զեկույցի հրապարակման հետ կապված։

  • Կիսվել: