երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
Նորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին

Նորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի թաղման հանձնաժողովի նիստը։

Նիստի ընթացքում որոշվել է՝ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ ժամը 17:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-13:00-ն, նույն վայրում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

  • Կիսվել: