երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
Միրզոյանը ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցը

Միրզոյանը ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցը

Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ։

ԱԳՄԱ նախարարությունից  հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցեր, այդ թվում՝ գործընկերության առկա ձևաչափերի շրջանակներում համագործակցության հետագա ընդլայնմանը:

Անդրադարձ է կատարվել Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանը։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է միջտարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության նշանակությունը տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում:

  • Կիսվել: