հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեկորդային թվով թեկնածուներ կմասնակցեն

Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեկորդային թվով թեկնածուներ կմասնակցեն

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովը հայտարարել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ է Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնց մասնակցելու են ռեկորդային քանակությամբ թեկնածուներ, տեղեկացնում է minval.az-ը:

Փախանովը նշել է. «Ընտրություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 2431 մարդ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նրանցից 1637-ի թեկնածությունը, հետագայում 321 թեկնածու հրաժարվել է հետագա պայքարից, ևս երկուսի թեկնածությունը հանվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

Այսպիսով, վաղը պատգամավորական մանդատի համար պայքար կմղեն 1314 մարդ, ինչը ռեկորդային քանակություն է խորհրդարանական ընտրությունների համար»:

Նշվում է, որ246 թեկնածու առաջադրվել է քաղաքական կուսակցությունների կողմից. 11-ը նախաձեռնող խմբերի կողմից, 1057-ը ինքնաառաջադրվել են: Թեկնածուների 79%-ը տղամարդ է, 21%-ը կին: Քվեարկությանը մասնակցել են 5 միլիոն 329 հազար 461 ընտրող:

  • Կիսվել: