չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
«Ժամանակ». Այգիների զարգացմա՞ն, թե՞ անպաշտպանության ծրագիր. Ինչ է նախատեսվում

«Ժամանակ». Այգիների զարգացմա՞ն, թե՞ անպաշտպանության ծրագիր. Ինչ է նախատեսվում

«Ժամանակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիրը: Այս ծրագրից կարելի է հստակ տպավորություն կազմել, թե ծրագրի հեղինակները որքան հեռու են այգեգործությունից, և թե ինչ պատկերացումներ ունեն այգեգործության մասին ընդհանրապես:

Մասնավորապես՝ ծրագրով նախատեսվում է, որ կարկտապաշտպան ցանցերով պաշտպանված այգիների քանակը տարեկան պետք է ավելանա 10 հեկտարով: Նման տեմպերով զարգանալու դեպքում Հայաստանը առաջիկա ոչ թե հարյուրամյակում, այլ նույնիսկ հազարամյակում իր այգիները չի կարողանա պաշտպանել կարկուտից: Կարկտապաշտպան ցանցերի պիտանելիության ժամկետը առավելագույնը 15 տարի է, և այս տեմպերով Հայաստանում լավագույն դեպքում կարող է ցանցով պաշտպանված լինել 150 հեկտար, որը ավելի քիչ է, քան առանձին վերցված մեկ գյուղի այգիները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: