ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վերացվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

Վերացվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգմամբ պարզել են, որ անհատ ձեռնարկատեր Աննա Բեգլարյանին պատկանող հացաբուլկեղենի (խաչապուրու, կարկանդակի և հոթ դոգի) արտադրությունում (ք. Երևան) շտկվել են սանիտարահիգիենիկ նորմերի նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները:

ՍԱՏՄ-ից  հայտնում են, որ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացաբուլկեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է:

  • Կիսվել: