ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տնտեսության զարգացումն ապահովող կարևոր ոլորտների ընկերությունները դժվար կացության մեջ են հայտնվել և ակնկալում են պետության աջակցությունը. Քերոբյան

Տնտեսության զարգացումն ապահովող կարևոր ոլորտների ընկերությունները դժվար կացության մեջ են հայտնվել և ակնկալում են պետության աջակցությունը. Քերոբյան

Հունիսի 27-ին Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպում ունեցանք գործարարների խմբի հետ, ովքեր բաց նամակով դիմել էին մեր նախարարություններին և Կենտրոնական բանկին՝ մտահոգություն հայտնելով իրենց բիզնեսի վրա դրամի անկանխատեսելի արժևորման բացասական ազդեցության կապակցությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

՛՛Տնտեսության զարգացումն ապահովող կարևոր ոլորտների ընկերությունները դժվար կացության մեջ են հայտնվել և ակնկալում են պետության աջակցությունը։

Լսեցինք բոլորի փաստարկները, քննարկեցինք իրավիճակը և պայմանավորվեցինք առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպել՝ ամփոփելու խնդիրները և ձևակերպելու անելիքը՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: